Լուրեր

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը հանգստի ամենաթեժ շրջանում անգամ շարունակում է արդյունավետ գործունեություն ծավալել միջազգային հարթակում

01.08.2015

 Վիեննայում ընթանում է Եվրոպայի աշակերտական ասոցիացիայի տարեկան ժողովը, որտեղ Հայաստանը և ՀՀ աշակերտական խորհուրդները ներկայացնում է Հայսատանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության անդամ Ելենա Փիլիպոսյանը:
Եվրոպայի աշակերտական ասոցիացիան(EUPAS) Եվրոպայի աշակերտներին միավորող կառույց է, որը զբաղվում է աշակերտական հիմնախնդիրներով: Այս կառույցը հնարավորություններ է ստեղծում մի շարք ազգային աշակերտական կազմակերպությունների միջև հաղորդակցության և համագործակցության ամրապնդման և զարգացման համար: Ինֆորմացիայի փոխանակման և բազմատեսակ քննարկումների միջոցով Եվրոպայի աշակերտական ասոցիացիան մշակում է աշակերտական հիմնախնդիրների լուծման ուղիներ: Այն նաև փորձում է աշակերտության շրջանում զարգացնել ժողովրդավարական գաղափարները և ներկայացնել քաղաքական կրթության մեջ նրանց մասնակցության կարևորությունը:
Եվրոպայի աշակերտական ասոցիացիայի տարեկան ժողովի ընթացքում ՀՀԿ ԵԿ անդամն արդեն հանդես է եղել <<ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը և ՀՀ-ում աշակերտական ինքնավարությունը>> թեմայով զեկույցով, որի ընթացքում խոսել է ՀՀ կրթական համակարգի կառուցվածքի, առանձնահատկությունների, իրականացվող ծրագրերի և այդ ոլորտում ՀՀԿ ԵԿ կողմից ծավալվող գործունեության մասին:
Նշենք, որ այս ժողովին մասնակցությունը կարևոր նշանակություն ունի հայ աշակերտության համար, քանի որ աշակերտական հիմնախնդիրների բարձրաձայնման և լուծման լայն հարթակ է տրամադրում նրանց միջազգային մակարդակով:

← Վերադառնալ ցուցակին