Լուրեր

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ԵԺԿ Երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված եռօրյա ամառային հավաքում

06.07.2015

Հուլիսի 2-ին Բարսելոնայում մեկնարկեց Եվրոպայի ժողովրդական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված եռօրյա ամառային հավաքը, որտեղ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնրին ՀՀԿ ԵԿ ղեկավար,ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը:
Ամառային հավաքը <<Թվային օրակարգ>> ծրագրի շրջանակներում էր, որի ընթացքում հանդիպումներ եղան տվյալ ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ:
Հավաքի մեկնարկային օրվա ընթացքում քննարկումներ ու կարծիքների փոխանակում իրականացվեց հեռանկարների ու մարտահրավերների վերաբերյալ, որին հաջորդեց Եվրոպական հանձնաժողովի առաջարկությունների փաթեթի ներկայացումը:
Ծրագրի երկրորդ օրվա ընթացքում ներկայացվեց Եվրոխորհրդարանում որոշումների ընդունման գործընթացը, որից հետո խոսվեց արդի հասարակության վրա թվայնացման ունեցած ազդեցությունների, դրական և բացասական կողմերի մասին:
Ծրագրի 3-րդ՝ եզրափակիչ օրվա ընթացքում ներկայացվեց էլեկտրոնային քվեարկության գործընթացը, դրա առավելություններն ու թերությունները: Այնուհետև մասնակիցները կլոր սեղանի շուրջ քննարկում ունեցան փոխանակային տնտեսության վերաբերյալ և կատարեցին ծրագրի արդյունքների ամփոփում:

← Վերադառնալ ցուցակին