Լուրեր
Շնորհակալական նամակ ՀՀԿ կանանց խորհրդին
02.07.2015
Օրեր առաջ ՀՀԿ կանանց խորհուրդը հյուրընկալել էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կանանց համաչինական ֆեդերացիայի ձեռներեց կանանց պատվիրակությանը:
Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող հյուրերը hամատեղ միջոցառումներ անցկացրեցին խորհրդի կանանց ձեռներեցության հանձնաժողովի անդամների հետ: ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի և խորհրդի անդամների ուղեկցությամբ եղան <Մերիդեան> նորաձևության տանը և դիտեցին սիրիահայ դիզայներ-մոդելավորող Գևորգ Շադոյանի «Վերածնունդ» հավաքածուի ցուցադրությանը նվիրված հայոց ցեղասպանության հարույրամյա տարելիցին, այցելեցին 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշակոթող, Էջմիածնի մայր տաճար, եղան Զովաշենի հիդրոկայանում, Օշականի գինու և կոնյակի գործարանում:
ՀՀԿ կանանց խորհրդի ձեռներեց կանանց և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կանանց համաչինական ֆեդերացիայի կանանց համագործակցությունը հեռանկարային է, կան մի շարք համատեղ ծրագրեր:
Պատվիրակության անդամները տպավորված երկօրյա աշխատանքներով շնորհակալական նամակ են ուղղարկել ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ` Հերմինե Նաղդալյանին,վստահություն հայտնելով ,որ այցը նոր խթան կհանդիսանա ապգայում բարեկամական կապերի և համագործակցության ընդլայնման համար :