Լուրեր

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներն այցելեցին ԼՂՀ

30.06.2015

 Հունիսի 26-28-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները այցելել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի գլխավոր նպատակն էր ամրապնդել Հայաստանի և Արցախի երիտասարդների միջև կապը և հետագա համագործակցության նոր ուղիներ գտնել:
Այցի շրջանակներում երիտասարդ ՀՀԿ-ականնները հանդիպեցին ԼՂՀ <<Ազատ Հայրենիք>> կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչների հետ, մասնակցեցին ԼՂՀ Կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ Ամարաս վանքի հարակից տարածքում կազմակերպված թթի փառատոնին:
Այցի եզրափակիչ օրվա ընթացքում երիտասարդները հանդիպում ունեցան ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, այնուհետև եղան Տիգրանակերտում և Գանձասարում:
Այցի ընթացքում երիտասարդները ձեռք բերեցին նոր ընկերներ, ստացան դրական լիցքեր, ինչպես նաև ծանոթացան համագործակցության հնարավորություններին:
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը կարևորում է նման նախաձեռնությունների դերը արցախյան և հայաստանյան երիտասարդների միջև փոխադարձ կապերի ամրապնդման և միացյալ ուժերով խնդիրների լուծման հարցում` ընդգծելով նման հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը:

← Վերադառնալ ցուցակին