Լուրեր
Այց Սարդարապատ հուշահամալիր
05.06.2015
ՀՀԿ կանանց խորհրդ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մեկշաբաթյա ծրագրի շրջանակում ավանդական է դարձրել Հայաստանի սահմանամերձ և հեռավոր գյուղերի երեխաների այցելեությունները` Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Նպատակը` երիտասարդ սերնդի մեջ սերմանել հայրենասիրություն, ծանոթացնել թանգարանին և Սարդարապատի հերոսամարտին նվիրված ցուցանմուշներին և նյութերին: Այս անգամ հերոսամարտի հուշահամալիր այցելու էին` Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի և Լոռու մարզերի միջին և բարձր դասարանների թվով 200–ից ավելի աշակերտներ:
ՀՀԿ կանանց խորհուրդը, խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ ` Հ. Նաղդալյանի գլխավորությամբ իրենց խորին շնորհակալությունն են հայտնում Սարդարապատ թանգարանի տնօրեն` Կ. Արիստակեսյանին և աշխատակազմին, ինչպես նաև Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի և Լոռու մարզային կազմակերպություններին համագործակցության համար: