Լուրեր

ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մեկշաբաթյա միջոցառումների ծրագիրն ազդարարվեց

03.06.2015

 Սույն թվականի հունիսի 2-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակի նիստերի դահլիճում տեղի ունեցավ քննարկում նվիրված ` Երեխաների միջազգային օրվան:
Քննարկմանը մասնակցում էին` ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը, փոխնախարար Ջ. Բաղդասարյանը, ԱԺ պատգամավոր Ռ. Մուրադյանը, ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ, ՄԱԿ-ի մանկական գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռ. Ռզեհեկը, Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տ. Խաչատրյանը, “Save the children” կազմակերպության ներկայացուցիչր, <Սօս մանկական գյուղեր> հայկական բարեգործական հիմնադրամի տնօրեն Ա. Քոչարյանը, <Մեր Տունը> սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Տ. Կարապետյանը:
Ողջունելով ներկաներին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը իր խոսքում նշեց, որ մեր աշխատանքը միայն տոն ստեղծելը չէ, պետք է մշակել մեր երկրում այնպիսի քաղաքականություն, որ երեխաներն իրենց պաշտպանված զգան մեր երկրում, իրենց պաշտպանված զգան բոլոր ոլորտներում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը ներկայացրեց երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Կարևորեց նախարարության կողմից իրականացվող ծրագրերը և միջոցառումները, որոնք ուղղված են երեխաների հոսքը խնամքի շուրջօրյա հաստատություններ կանխարգելելուն և երեխայի ընտանիքում ապրելու իրավունքը ապահովելուն:
ՀՀԿ կանանց խորհրդը քննարկեց <Աջակցություն մանկատնից և խնամքի հաստատությունից վերադարձող երեխայի ընտանիքին> ծրագիրը, որը ներկայացրեց ՀՀԿ կանանց խորհրի անդամ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը: Ծրագրով նախատեսվում է ՀՀԿ կանանց աջակցությունը 100 ընտանիքներին, որոնց երեխաները կվերադառնան ընտանիք մանկատներից և շուրջօրյա խնամքի գիշերօթիկ հաստատություններից: Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի ընտանիքում ապրելու 100 երեխայի իրավունքը: Քննարկվել են ծրագրի իրականացման հետ կապված հարցերը:
Երեխաների պաշտպանության ոլորտի խնդիրներին անդրարարձավ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը:

← Վերադառնալ ցուցակին