Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի օրվան նվիրված գալա-համերգին
25.05.2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի և տասնյակ հազարավոր պետերբուրգցիների հետ միասին ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի հիմնադրման օրվան նվիրված տոնական գալա-համերգին: Շնորհավորելով Սանկտ Պետերբուրգի բնակիչներին քաղաքի օրվա առթիվ` նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն ընդգծել է, որ Սանկտ Պետերբուրգը մեծ սիրով է պատրաստվել տոնին, ու արվել է հնարավորը, որպեսզի տոնական օրը ինչպես պետերբուրգցիների, այնպես էլ քաղաքի հազարավոր հյուրերի համար հերթական անգամ վերածվի իսկական տոնախմբության: Սանկտ Պետերբուրգի նահանգապետը նաև նշել է, որ իր հրավերն ընդունել ու քաղաքի համար կարևոր այս օրը ներկա է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը` ընդգծելով, որ սա երկու քաղաքների խորը բարեկամության լավագույն ապացույցն է:
Սանկտ Պետերբուրգի Դվորցովայա հրապարակում կազմակերպված գալա-համերգի շրջանակում հնչել են հանրաճանաչ դասական կատարումներ` աշխարհահռչակ ռուս բարիտոն Դմիտրի Խվորոստովսկու, ինչպես նաև օպերային սիրված այլ կատարողների մասնակցությամբ: Տոնական միջոցառումը շարունակվել է մինչև ուշ գիշեր: