Լուրեր

Համբարձման տոն Հառիճավանքում

19.05.2015

 Սույն թվականի մայիսի 17-ին Հառիճավանքում տեղի ունեցավ Համբարձման տոնին նվիրված տոնակատարություն, որը կազմակերպել էր ՀՀԿ «Գյումրի-2» ՇԿ կանանց խորհուրդը: Միջոցառմանն աջակցել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Տոնակատարությանը մասնակցում էին «Գյումրի-2» ՇԿ-ի երիտասարդական խորհուրդի անդամները, «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, Գյումրու №4 արհեստագործական պետական ուսումնարանի մանկավարժներն ու սաները, ինչպես նաև Կարա-Մուրզայի անվան երաժշտական քոլեջի հանրույթը:
Միջոցառումը նպատակ ուներ ներկայացնել տոնի խորհուրդը և ազգային սովորույթները, նպաստել երիտասարդների հոգևոր դաստիարակությանը և արժեհամակարգի ձևավորմանը, մասնակից դարձնել ազգային և եկեղեցական արարողություններին:
Պատանիների երգն ու պարը, Համբարձման խաղիկներն ու վիճակի մաղթանքները համայնքի հանդիսատես բնակիչներին դարձրել էր տոնակատարության մասնակից:

← Վերադառնալ ցուցակին