Լուրեր
Հայաստանի վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետի հետ
18.05.2015
![](http://www.hhk.am/files/n_pics/10977_s.jpg)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի Բաթումի քաղաքում աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Առանձնազրույցի ընթացքում երկու երկրների վարչապետներն անդրադարձել են հայ-վրացական բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի: Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող մի շարք հարցեր՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված ծրագրերը:
Հանդիպման ավարտից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետները շրջել են Բաթումիի զբոսայգում: