Լուրեր

ՎԶԵԲ-ի վարկային ծրագրով կիրականացվի արտաքին լուսավորության ծրագիր

11.05.2015

 Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրվել է «Երևանի քաղաքային լուսավորության» վարկային ծրագիրը, նաև` վերոնշյալ ծրագրի աջակցության համաձայնագրերը:
Վարկային համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին: ՎԶԵԲ նախագահի հետ սույն ծրագրի աջակցության համաձայնագիրը ստորագրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իսկ ծրագրի համաձայնագիրը՝ «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Վարդան Գաբրիելյանը:
Ծրագրի հիմնական նպատակը Երևանում անվտանգ ու էներգախնայող արտաքին լուսավորության ցանց ունենալն է: Ըստ այդմ, մայրաքաղաքի 28 փողոցում նախատեսվում է հենասյուների փոխարինում, մալուխների ստորգետնյա անցկացում, էներգախնայող լամպերի օգտագործում և կառավարման ավտոմատացված համակարգի ներդրում:

← Վերադառնալ ցուցակին