Լուրեր
Հարգանքի տուրք՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում
08.05.2015
Երկրապահի օրվա առիթով Երևանի քաղաքապետ, ԵԿՄ վարչության անդամ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի, վարչության այլ անդամների և բազմաթիվ երկրապահների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաների հետ միասին ծաղիկներ է խոնարհել Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի, ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին: