Լուրեր

100 ծառ 100-րդ տարելիցին ընդհառաջ. Կապան 22 ապրիլ

22.04.2015

 ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնություններից` 100 ծառ 100-տարելիցին ընդառաջ միջոցառումն շարունակվեց ապրիլի 22-ին Կապան քաղաքում:
Ապրիլի 22-ին ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության կուսակցական 100 կանայք իրենց կուսակից ընկերների մասնակցությամբ կազմակերպեցին ծառատունկ Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում :
Ավելի քան 100 ծառ տնկվեց Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ, որի խնամքը հետագայում ևս կկազմակերպվի կուսակցական կանանց ուժերով: Օրվա խորհուրդը իսկապես մեծ էր: Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելով մեկական ծառ տնկելով և այդ փոքրիկ շիվը խնամելով, մեր միասնականությամբ և համախմբվածությամբ ևս պետքէ հաղթենք: Ծառատունկին մասնակցեց նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը և ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության նախագահ Ռոմա Սարգսյանը:

Նյութը՝ http://www.37-38.com/2015/04/22/100-%D5%AE%D5%A1%D5%BC-100-%D6%80%D5%A4-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%AB%D6%81%D5%AB%D5%B6-%D5%A8%D5%B6%D5%A4%D5%B0%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB-%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B6-22-%D5%A1%D5%BA%D6%80/

← Վերադառնալ ցուցակին