Լուրեր

100 ծառ 100-տարելիցին ընդհառաջ

20.04.2015

 ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնություններից` 100 ծառ 100-տարելիցին ընդառաջ միջոցառումն սկսվեց ապրիլի 11-ին Երևան քաղաքում:
Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ծառատունկին մասնակցելով և Երևանի Նոր- Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում մի ծառուղի հիմնադրելով, այս նախաձեռնությունը քաղաքապետ Տ. Մարգարյանի աջակցությամբ շարունակվելու է մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում, ինչպես նաև Հայաստանի բոլոր մարզերում, որտեղ ևս բնակլիմայական պայմաններին համապատասխան հերթականությամբ կատարվում են ծառատունկի աշխատանքները:
Ապրիլի 18-ին ՀՀԿ Արարատի մարզի կուսակցական կանայք ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանի, ՀՀԿ Արարատի տարածքային խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կ. Պողոսյանի, ՀՀԿ կանանց խորհրդի անդամների, նախաձեռնությամբ և իրենց կուսակից ընկերների մասնակցությամբ կազմակերպեցին ծառատունկ ,մարզի բնակավայրերում:
Ակցիան սկսվեց Արտաշատ քաղաքից, որտեղ ՀՀԿ տարածքային գրասենյակի մոտից մասնակիցները խմբերի բաժանված շարժվեցին դեպի քաղաքի դպրոցների և մանկապարտեզների բակերը, ինչպես նաև Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակ, որտեղ տնկեցին մոտ 200 ծառ: Բազմամարդ ակցիային ողջունեցին Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյանը, քաղաքապետ Գ. Մուրադյանը և այլոք: Մարզի մյուս բնակավայրերում ևս ծառատունկ էր ընթանում:
Ավելի քան 200 ծառ տնկվեց Վեդիի Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ, որտեղ կանանց խորհրդի անդամները քաղաքապետ Վ. Բարսեղյանի աջակցությամբ ընտրել էին հուշարձանին հարող մի տարածք, որը ծառապատվեց , որի խնամքը հետագայում ևս կկազմակերպվի կուսակցական կանանց ուժերով: Կանանց խորհրդին միացել և ակցիային մասնակցեցին մեծ թվով աշակերտներ, երիտեսարդներ, քաղաքի բնակիչներ, այգին մարդաշատ էր և ծառատունկին մասնակցողների թիվը կարծես գերազանցում էր տարածքի չափերը:

Մասիս քաղաքի կենտրոնական զբոսայգում հավաքված շրջանի կուսակցականները ևս տնկեցին 100 ծառ և պարտավորվեցին խնամել և հոգ տանել:
Արարատ քաղաքում հանրապետական կանանց և մայրաքաղաքից ծառատունկին մասնակցելու եկած ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչներին ողջունեց քաղաքապետ Հայկյան Հայկը, ՀՀԿ տարածքային կազմակերպության այլ ներկայացուցիչներ: Այստեղ ծառատունկի համար ընտրված էր քաղաքի ավագ դպրոցի, թիվ 4 դպրոցի և պետական քոլեջի հարող տարածքը, որը ամայի էր և կարիք կար այն բարեկարգելու: Ծառատունկին մասնակցեցին դպրոցների աշակերտները և ծնողները: Երկար տարիներ մանկավարժությանը նվիրած , բազմաթիվ աշակերտներ, այդ թվում և մասնակիցներից շատերին, կրթած և դաստիարակած տիկին Մարգո Ադամյանը տնկեց իր ծառը, իսկ Արարատի ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Զ. Հովհաննիսյանը իր ծառը տնկելով ասեց. <սրա խորհուրդը շատ մեծ է ինձ համար, իմ տատիկի ընտանիքը մազապուրծ փրկվածներից է>:
Կանայք ոգևորված էին, տնկված ծառերի խնամքը իրենք են կատարելու, ծառուղին կգեղեցկացնի քաղաքը վստահեցնում էին մասնակիցները, իսկ քաղաքապետը հայտարարեց այն կանանց խորհրդի ծառուղի կոչելու մասին և ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ տիկին Նաղդալյանին հանձնեց պատվոգիր, բարձր գնահատելով կուսակցության մեջ կանանց խորհրդի կողմից կատարվող աշխատանքները: Մեր քաղաքների և գյուղերի տեսքը և բարեկարգությունը ոչ միայն գործադիր կամ տեղական իշխանություններից է կախված, այլև մեզանից, այդ բնակավայրերում ապրող մարդկանցից, ասում էին ակցիայի մասնակիցները:
Օրվա խորհուրդը իսկապես մեծ էր: Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելով մեկական ծառ տնկելով և այդ փոքրիկ շիվը խնամելով, մեր քաղաքները և գյուղերը ավելի շեն և բարեկարգ դարձնելով, մեր միասնականությամբ և համախմբվածությամբ ևս պետքէ հաղթենք:
Ծաղատունկը շարունակվելու է, հաջորդը Արմավիրի մարզն է:

 

← Վերադառնալ ցուցակին