Լուրեր
ՀՀԿ գործադիր մարմնի անդամները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ
16.04.2015
Ապրիլի 16-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամները հանդիպել են Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Դեսպանի խնդրանքով Գործադիր մարմնի անդամներն անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերներին: Կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց հանդիպման համար և հույս հայտնել ,որ նման հանդիպումները կլինեն պարբերաբար: