Լուրեր

ՀՀԿ երիտասարդները <<Հոգևորը մեր մեջ>> ծրագրի շրջանակներում

13.04.2015

  Կարևորելով հայ երիտասարդի մեջ հոգևորը սերմանելու և պահպանելու գաղափարը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և <<Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն>> հասարակական կազմակերպության նախաձեռությամբ մի խումբ երիտասարդներ այցելեցին Մայր Տաճարի <<Ավանդատուն>> թանգարան, ինչպես նաև ` <<Ռուբեն Սևակի>> անվան պատկերասրահ:
Ծրագիրը կրում էր <<Հոգևորը մեր մեջ>> խորագիրը:
Երիտասարդները ծանոթացան Հայ Առաքելական եկեղեցու պատմությանը, մասնակցեցին կիրակնօրյա մատուցվող պատարագին և աղոթք բարձրացրին առ Աստված:
Այցելության ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան այցելել նաև Գևորգյան Հոգևոր Ճեմարան և ծանոթանալ Ճեմարանում սովորողների առօրյային: Ձերք բերվեց պայմանավորվածություն` հաջորդ այցի ընթացքում ճեմարանի սաների հետ մասնակցել դասընթացներից մի քանիսին:

← Վերադառնալ ցուցակին