Լուրեր

100 ծառ 100-ամյակին ընդառաջ

11.04.2015

ՀՀԿ կանանց խորհուրդը 2015 թ. նախատեսել է միջոցառումների ծավալուն ծրագիր, ուր ներառված են բազմաթիվ նախաձեռնություններ և դրանց զգալի մասը ՝ ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված:
Նման նախաձեռնություններից մեկը՝100 ծառ 100-այակին ընդառաջ սկսվեց այսօր` ապրիլի 11-ին : Բազմաթիվ Երևանցիների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ միասին կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի նախաձեռնությամբ հանրապետականները Նոր- Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան այգում տնկեցին և ջրեցին ավելի քան 100 ծառ: Ծառուղու հետագա խնամքը կիրականացնեն Նոր-Նորքի տարաշքային կազմակերպության կանանց խորհրդի անդամները:
ՀՀԿ կանանց խորհրդի տարածքային և շրջանային կազմակերպությունների կանանց խորհրդի անդամները մայրաքաղաքի այլ վայրերում ևս և իրենց բնակավայրերում ծառեր կտնկեն և ծառուղիներ կհիմնադրեն:
 

← Վերադառնալ ցուցակին