Լուրեր
Մայրության տոնի առթիվ շնորհավորանքներ ՝ մայրացած կանանց
11.04.2015
Ավանդաբար կանանց միամսյակի ամենանվիրական օրը՝ապրիլի 7-ին ՀՀԿ կանանց խորհրդի անդամները այցելում են ծննդատներ, շնորհավորում մայրացաց կանանց տոնի և երեխայի ծննդի կապակցությամբ : Ավանդույթը չի խախտվել երկար տարիներ , այս տարին ևս բացառություն չէր՝ ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ ծննդատներ այցելեցին կանանց խորհրդի, ՀՀԿ տարածքային և շրջանային կազմակերպության կանանց խորհուրդներ անդամներ: Մեր կուսակից գործընկերուհիները եղան հանրապետության բոլոր 65 ծննդատներում, մեզ միացան նաև մեր ընկերուհիները Արցախում: Մայրիկներին բարեմաղթանքներ ասեցին, նվերներ հանձնեցին, ականջալուր եղան բազմաթիվ խնդիրների, պատրաստակամություն հայտնեցին զբաղվելու և հնարավորինս լուծում տալու:
ՀՀԿ կանանց խորհրդի անդամներին միացավ նաև Երևանի քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանը ,որը ևս նվերներ հանձնեց։
Զրուցելով մայրացած կանանց հետ, հանրապետականները ուրախությամբ նկատեցին , որ նրանց մեծ մասն այս օրերին լույս աշխարհ են բերել երկրորդ կամ երրորդ երեխային։
Երջանիկ մայրությունն բոլորիդ…