Լուրեր
ՀՀԿ հիմնադրման 25-ամյակի հոբելյանական միջոցառումը ՀՀԿ Արագածոտնի Տ/Կ-ում
02.04.2015

2015թ ապրիլի 2-ին քաղաք Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան տուն թանգարանի սրահում մեծ շուքով նշվեց ՀՀԿ հիմնադրման 25- ամյակը: Միջոցառմանը մասնակցում էին Արագածոտնի մարզի ՀՀԿ ղեկավար Սարգիս Սահակյանը, ՀՀԿ Աշտարակի շրջանային կազմակերպության ղեկավար Գագիկ Խաչատրյանը, ՀՀԿ բազմաթիվ անդամներ: Միջոցառման ընթացքում Սարգիս Սահակյանը շնորհավորեց բոլոր ՀՀԿ անդամնեորին տոնի կապակցությամբ, ՀՀԿ-ին նոր անդամագրված թվով 5 մանկավարժների հանձնեց ՀՀԿ անդամատոմսերը և մաղթեց նորանոր հաջողություններ կուսակցական աշխատանքներում: Գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներըՍ. Սահակյանի կողմից ստացան ծաղիկներ Միջոցառմանը իրեն խոսքն էին բերել Ոսկեհատի միջնակարգ դպրոցի սաները: Միջոցառումն ավատվեց հյուրասիրությամբ և բարեմաղթանքներով: