Լուրեր
Հարգանքի տուրք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին
28.03.2015

Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, վաղամեռիկ Աշոտ Նավասարդյանի ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ Եռաբլուր պանթեոն են այցելել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք, Աշոտ Նավասարդյանի ընտանիքի անդամները: Կուսակցական ընկերների հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել Աշոտ Նավասարդյանի շիրիմին, հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:
Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Աշոտ Նավասարդյանի հոգու հանգստության համար:
Եռաբլուր պանթեոնում ՀՀ Աժ նախագահն ու Երևանի քաղաքապետը ծաղիկներ են խոնարհել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին: