Լուրեր
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը Հայաստանում քննարկում է Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձև
17.03.2015
Մարտի 17-ին Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում և քննարկում հայկական և Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների միջև:
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը խորհրդարանական համաժողով է, որը նպատակ ունի նպաստել Եվրամիության և Արևելյան Եվրոպայի գործընկերների հետ քաղաքական ասոցացմանը և խորացնել տնտեսական ինտեգրումը:
Եվրանեսթը փորձում է նպաստել Արևելյան գործընկերության ամրապնդմանը, զարգացմանն ու տեսանելիությանը, որպես մի հաստատություն, որը պատասխանատու է խորհրդարանական խորհրդատվության, վերահսկողության և մոնիտորինգի համար:
ՀՀ Կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրեց կուսակցության պատմությունը, գործունեությունը և ներկայիս քաղաքական և տնտեսական իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում:
Այնուհետև ներկայացվեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձևը:
Քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները:
Հիշեցնենք, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը Հայաստանում է մարտի 15-ից և հանդիպումներ է ունեցել երկրի ազդեցիկ քաղաքական գործիչների հետ: