Լուրեր

Կայացել է ՀՀԿ «Գյումրի-2» շրջանային կազմակերպության խորհրդի հաշվետու նիստը

27.02.2015

 2015թ. փետրվարի 27-ին տեղի է ունեցել ՀՀԿ «Գյումրի-2» շրջանային կազմակերպության խորհրդի հաշվետու նիստը, որին մասնակցում էր ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության կազմակերպիչ Հ. Խաչատրյանը:
Օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում ՀՀԿ «Գյումրի-2» շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Ս. Ավետիսյանը ներկայացրել է կուսակցական կառույցի կողմից 2014թ. ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:
ՀՀԿ «Գյումրի-2» շրջանային կազմակերպության խորհրդի անդամները միաձայն քվեարկու-թյամբ դրական են գնահատել կազմակերպության նախորդ տարվա գործունեությունը:
Օրակարգի հաջորդ հարցերով հաշվետվություն են տվել նաև կանանց և երտասարդական խորհուրդները, կատարված միջոցառումների մանրամասն նկարագրով, որը ևս հավանության է արժանացել և դրական է գնահատվել խորհրդի անդամների կողմից:
Նիստի ընթացքում խորհրդի նախագահ Ս. Ավետիսյանը տեղեկատվություն է տվել ներկա քաղաքական իրողություններին վերաբերող և հանրության կողմից կարևորվող մի շարք հար-ցերի շուրջ: Խորհրդի անդամները դրական գնահատական են տվել ՀՀԿ նախագահ
Ս. Սարգսյանի կողմից իրականացվող ներքին և արտաքին քաղաքականությանը:
Խորհրդի անդամները ներկայացրել են նաև ժողովների ընթացքում կուսակցականների կողմից բարձրացված մի շարք հարցեր. Մասնավորապես՝

  •  Գյումրիում գործազրկության և աշխատատեղեր ստեղծելու հեռանկարի…
  •  Ուսումնական հաստատություններին/դպրոցներ, քոլեջներ/ սպորտ դահլիճներով ապահովելու մասին…

Իսկ համայնքային կառույցների իրավասության տակ գտնվող հարցերը ներկայացվել են տարածքային կազ-մակերպության գրասենյակին:

← Վերադառնալ ցուցակին