Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության խորհրդի նիստը

26.02.2015

 Տեղի է ունեցել ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության խորհրդի նիստը:
Նիստը նախագահում էր ՀՀԿ Արագածոտնի Տ/Կ խորհրդի նախագահ Սարգիս Սահակյանը: Նիստի օրակարգում քննարկման էին դրված հետևյալ հարցերը: Օրակարգում ներառված են եղել հետևյալ հարցերը.
1. Հաշվետվություն 2014թ կատարած աշխատանքների մասին.
2. 2015թ նախատեսվող միջոցառումների ծրագիր.
3. Այլ հարցեր
Օրակարգի 1-ին հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀԿ Արագածոտնի Տ/Կ ղեկավար Սարգիս Սահակյանը, որը ներկայացրեց 2014թ ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն: Սարգիս Սահակյանը խոսեց նաև մարզում կազմակերպված և անցկացված բազմաբնույթ միջոցառումների մասին:
Հաշվետու ժամանակահատվածում կատարվել են բավականին ծավալուն աշխատանքներ: Տարածաշրջանում կատարված աշխատանքները բավարար չեն լուսաբանվում: Կատարված աշխատանքների արդյունքն էր, որ անցած համապետական ընտրություններում լավ արդյունքներ ենք գրանցել: 2014 թվականի ընթացքում թվով 97 համայնքներում իրագործել ենք տարբեր և բյուջետային, և բարեգործական և այլ ծրագրերով աշխատանքներ: Թվով 93 անկողնում գամված հաշմանդամներին ՀՀԿ-ի կողմից անվճար տրամադրվել են հարմարավետ սայլակներ : Արագածոտնի տարածաշրջանում կազմակերպվել են անվճար բժշկական ստուգումներ, վիրահատություններ, մեծարվել են թոշակառու վաստակաշատ մանկավարժներ, կարիքավորներին հատկացվել են առողջարանային ուղեգրեր, բազմաթիվ սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներին ցուցաբերվել է անմիջական աջակցություն բոլոր հարցերում:
Այսօր շատ խնդիրներ ունենք կապված դրամ-դոլար հարաբերության տատանման հետ: Տարածաշրջանի միջազգային բարդ հարաբերությունները ազդեցություն են թողնում մեր տնտեսության զարգացման վրա, սակայն ՀՀ Նախագահի բարի կամքով, գյուղացիներին տրվում են ցածր գներով պարարտանյութեր, սերմացուներ և դիզ վառելիք: Ընթացիկ տարում թվով 85 համայնքներում բյուջեից դուրս, տարբեր հիմնադրամների միջոցով պետք է իրագործենք ծրագրեր: Պետք է համայնքների ազգաբնակչությանը ներկայացել այդ բոլոր գումարները ինչ ուղղությամբ են ծախսվում, գազիֆիկացում, շինարարություն, խմելաջրի համակարգի նորոգում և այլն: Ազգաբնակչությանը պետք է իրազեկել, որ այդ բոլոր աշխատանքները կատարվում են ՀՀԿ-ի աջակցությամբ: Արագածոտնի մարզում ունենք կուսակիցների հզոր թիմ, բազմաթիվ համայնքի ղեկավարներ, դպրոցների տնօրեններ և այլ կուսակցական պաշտոնյաներ, որոնք կարող են ճիշտ ներկայացնեն այդ բոլոր աշխատանքները:
Օրակարգի 2-րդ հարցի վերաբերյալ ներկայացվեց 2015թ նախատեսվող միջոցառումների ծրագիրը, որը արժանացավ ներկաների հավանությանը:
Օրակարգի 3-րդ հարցի վերաբերյալ Սարգիս Սահակյանը ներկաներին իրազեկեց, որ 2015թ ապրիլ և օգոստոս ամիսներին , երկու փուլով նախատեսվում է կազմակերպել այցելություններ Արցախ, մարզի կուսակցականների , ՀՀ Պաշտպանության նախարարի և Արցախի հեռավոր սահմանամերձ շրջաններում իրենց պարտադիր զինվորական ծառայությունը կատարող զինվորների ու նրանց հարազատների հետ հանդիպման նպատակով:
Մարզի Կարբի և Բազմաղբյուր համայնքներում արտերկրից կատարվող ներդրումների շնորհիվ կառուցվում են չրերի և հյութերի արտադրման գործարաններ, որոնք կստեղծեն բազմաթիվ աշխատատեղեր:
Սարգիս Սահակյանը հանձնարարեց
 2015թ մարտի 15-ին մարզի թվով 5 համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ակտիվորեն աջակցել ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուներին:
 Տարածաշրջանում ակտիվացնել ՀՀԿ –ին անդամագրելու աշխատանքները, հատուկ ուշադրության կենտրոնում պահել հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին և ներգրավել ՀՀԿ շարքերը նոր, արհեստավարժ, քաղաքականապես հասուն մարդկանց:

← Վերադառնալ ցուցակին