Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Վայոց Ձորի տարածքային խորհրդի նիստը

25.02.2015

 2015 թվականի փետրվարի 25-ին տեղի ունեցավ ՀՀԿ Վայոց Ձորի տարածքային խորհրդի նիստ, որին մասնակցում էին խորհրդի բոլոր անդամները:
Խորհրդի նիստը վարում էր Ս. Թարվերդյանը:
Տարածքային խորհրդի նիստի քննարկմանն էր դրված օրակարգի հետևյալ հարցերը.
1.ՀՀԿ Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի շրջանային խորհուրդների նախագահների հաշվետվությունը 2014 թվականի կատարած աշխատանքների մասին:
2.Այլ հարցեր:
Օրակարգի առաջին հարցի կապակցությամբ զեկուցողները նշեցին, որ 2014 թվականին շրջանային խորհուրդները զգալի աշխատանքներ են կատարել կուսակցական- կազմակերպչական աշխատանքների բարելավման ուղղությամբ: Սահմանված ժամկետներում հրավիրվում են խորհրդի նիստեր, քննարկվող հարցերի վերաբերյալ ընդունվում են որոշումներ:
2014 թվականին ՀՀԿ շարքերն են ընդգրկվել 40 մարդ, որից Եղեգնաձորի Շ/Կ` 15, Վայքի Շ/Կ `18, Ջերմուկի Շ/Կ`7: 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ կուսակցականների ընդհանուր թիվը մարզում կազմում է 2174 մարդ: 2014 թվականին մարզի 11 համայնքներում տեղի են ունեցել տեղական իքկնակառավարման մարմինների ընտրություններ, որին իրենց մասնակցությունն են ունեցել հանրապետականները: Յոթ համայնքներում, այդ թվում Ջերմուկ քաղաքում, ղեկավարներ են ընտրվել ՀՀԿ անդամները: Հանրապետականները ներկայացված են նաև ավագանիների կազմում:
Կանոնավոր գործում են կուսակցության շրջանային գրասենյակները: Կանոնակարգվել է կուսակցական անդամավճարների գանձումը: Աշխուժություն է նկատվում երիտասարդների հետ տարվող աշխատանքներում:
Տարածքային խորհրդի նիստը որոշեց`
1.ՀՀԿ Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի շրջանային խորհուրդների նախագահների հաշվետվությունը 2014 թվականի կատարած աշխատանքների մասին ընդունել ի գիտություն:
2.Հանձնարարել ՀՀԿ Եղեգնաձորի, Վայքի , Ջերմուկի շրջանային խորհուրդների նախագահներին ուժեղացնել կապը սկզբնական կազմակերպությունների հետ` բարձրացնելով նրանց ակտիվությունը: Կուսակցության շարքերը համալրել բնակչության շրջանում հեղինակություն վայելող մարդկանցով: Ուշադրության կենտրոնում պահել շրջանային խորհուրդներին կից երիտասարդական, կանանց , գաղափարա-քարոզչական, կազմակերպչական խմբերի աշխատանքները:
Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ արտահայտվեցին Ս. Թարվերդյանը, մարզպետ Հ. Սարգսյանը, ովքեր խոսեցին հանրապետությունում տիրող ներքաղաքական վիճակի մասին, հորդորելով խորհրդի անդամներին ավելի ակտիվ բացատրական աշխատանք տանել բնակչության շրջանում:
Խորհրդի անդամները հավանություն տվեցին Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի ելույթին` այն համարելով ժամանակին ու տեղին:

← Վերադառնալ ցուցակին