Լուրեր

ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀԿ ՀՐԱԶԴԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՆԻՍՏԸ

25.02.2015

 2015 թվականի փետրվարի 25-ին տեղի է ունեցել ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ա. Հարությունյանը և տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի տեղակալ Կ. Մարգարյանը:
Հաշվետու նիստի օրակարագում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Ա. Դանիելյանը ներկայացրել է կուսակցական կառույցի կողմից 2014 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը` անդրադարձ կատարելով անցած տարվա ընթացքում Հրազդանի տարածաշրջանում իրականացված կուսակցական գործունեության հիմնական ուղղություններին, կուսակցականների հետ տարվող աշխատանքներին և քաղաքական ամենատարբեր գործընթացններում ՀՀԿ Հրազդանի ՇԿ-ի մասնակցության մանրամասներին:
ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության խորհրդի անդամները միաձայն քվեարկությամբ դրական են գնահատել կազմակերպության նախորդ տարվա գործունեությունը:
Այնուհետև օրակարգային հաջորդ հարցի շրջանակներում քննարկվել է ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության 2015 թվականի աշխատանքային ծրագիրը, որը ևս հավանության է արժանացել խորհրդի անդամների կողմից:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև ներկա քաղաքական իրողություններին վերաբերող և հանրության կողմից կարևորվող մի շարք հարցադրումներ, որոնց վերաբերյալ ևս ՀՀԿ Հրազդանի ՇԿ խորհրդի անդամներն արտահայտել են իրենց հստակ դիրքորոշումն ու հաստատակամորեն բարձր են գնահատել ՀՀ Նախագահ, ՀՀԿ Նախագահ պարոն Ս. Սարգսյանի կողմից իրականացվող արտաքին և ներքին քաղաքականության բոլոր առկա իրողությունները, որոնք, բացառապես բխում են մեր ազգային ու պետական գերակա շահերից:
Հաշվետու նիստի շրջանակներում ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ա. Հարությունյանը պատասխանել է կուսակցականների կողմից բարձրացվող տարաբնույթ հարցերի:
Նիստի ավարտին ՀՀԿ Կոտայքի տարածքային երիտասարդական կազմակերպության նախագահ Ա. Օհանյանը տեղեկատվություն է ներկայացրել ընթացիկ տարում մարզի երիտասարդության շրջանում նախատեսվող միջոցառումների և այդ գործընթացում ՀՀԿ Հրազդանի շրջանային երիտասարդական կազմակերպության մասնակցության վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին