Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Մարտունու շրջանային կազմակերպության խորհրդի նիստը

24.02.2015

  Տեղի ունեցավ ՀՀԿ Մարտունու շրջանային կազմակերպության խորհրդի նիստը:Նիստը վարում էր շրջանային կազմակերպության նախագահ Սևակ Խլղաթյանը:Նիստին մասնակցում էր նաև ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Օրակարգում ընդգրկված էին.
1. 2014թ.կատարած աշխատանքների մասին
2. Այլ հարցեր
Առաջին հարցի շուրջ իր ելույթով հանդես եկավ ՀՀԿ Մարտունու շրջանային կազմակերպության նախագահ Սևակ Խլղաթյանը, ով ներկայացրեց,որ 2014 թվականին կատարվել են մի շարք կուսակցական, կազմակերպչական աշխատանքներ` ՀՀԿ ծրագրի և կանոնադրությանը, ինպես նաև շրջանային կազմակերպության 2014 թվականի միջոցառումների ծրագիր – ժամանակացույցին համապատասխան:
Օրակարգի՝ այլ հարցեր կետի շրջանակներում քննարկվեցին ՀՀ ներկայիս ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Կարևորվեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը:

← Վերադառնալ ցուցակին