Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության նիստը
20.02.2015
Տեղի է ունեցել ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության նիստը, որին մասնակցում էին ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության խորհրդի բոլոր անդամները, ՀՀԿ Գեղարքունիքի Տարածքային Կազմակերպության խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը և ՀՀԿ Գեղարքունիքի Տարածքային Կազմակերպության խորհրդի նախագահի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:
ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Գարիկ Բադալյանը ներկայացրեց նիստի հետևյալ օրակարգը.
1. ՀՀԿ Գավառի սկզբնական կազմակերպությունների հաշվետվությունների քննարկում
2. ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահի հաշվետվություն
3. ՀՀ ներքաղաքական վիճակի քննարկում
4. Այլ հարցեր
1.Օրակարգի առաջին հարցի շրջանակներում քննարկվեցին հունվար ամսվա ընթացքում սկզբնական կազմակերպությունների հաշվետու ժողովները: Խոսվեց կատարված աշխատանքների, բացթողումների և 2015 թվականի անելիքների մասին:
2, Օրակարգի երկրորդ հարցի շուրջ զեկույցով հանդես եկավ ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Գարիկ Բադալյանը, ով ներկայացրեց 2014 թվականի հաշվետվույունը և 2015թվականի անելիքները:
Օրակարգի երրորդ հարցի շրջանակներում խորհրդի անդամները քննարկում ծավալեցին ՀՀ ներկա ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Նիստի մասնակիցները ողջունեցին ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը: Միևնույն ժամանակ մասնակիցները տեղեկացրին, որ կտարվեն համապատասխան աշխատանքներ` առկա քաղաքական իրավիճակի վերաբերյալ ՀՀԿ դիրքորոշումը բնակչության շրջանակներում տարածելու և ամրակայելու համար:
Օրակարգի այլ հարցեր կետի շրջանականերում խոսքով հանդես եկավ ՀՀԿ Գեղարքունիքի Տարածքային Կազմակերպության խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Նա իր խոսքոմ անդրադարձավ կուսակցական քարոզչական աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը, ինչպես նաև նիստի մասնակիցներին տրվեց հանձնարարականներ` ՀՀԿ անդամագրման կազմակերպման, անդամավճարների գանձման, համայնքներում ծրագիր – միջոցառումների իրականացման ուղղություններով: