Լուրեր
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀԿ ԱՐԱՐԱՏԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
19.02.2015
2015թ.փետրվարի 19-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության խորհրդի հաշվետու նիստը, մասնակցությամբ 15 անդամներից` 15-ի: Նիստը վարում էր ՀՀԿ Արարատի տ/կ խորհրդի նախագահ Կ.Պողոսյանը: Նիստին մասնակցում էր Արարատի մարզպետ,ՀՀԿ խորհրդի անդամ Ռ.Աբրահամյանը:
ՀՀԿ Արարատի տ/կ խորհրդի նախագահ Կ.Պողոսյանը առաջարկեց հետևյալ օրակարգը.
1. ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության խորհրդի հաշվետվությունը հաշվետու ժամանակաշրջանի համար (2014թ.):
2. ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության հետագա անելիքների մասին:
Նիստի ընթացքում արտահայտվեց Արարատի մարզպետ Ռ.Աբրահամյանը,ով առաջարկեց առավել ուշադիր լինել այն հանրապետականների կարիքներին, որոնց որդիները ծառայում են սահմանապահ զորքերում, ակտիվացնել կուսակցության աշխատանքների լուսաբանումը:
Արարատի տ/կ խորհրդի նախագահ Կ.Պողոսյանը անդրադարձավ երկրի ներքաղաքական վիճակին` նշելով, որ Արարատի տարածքային կազմակերպությունը կողմ է նախագահ Ս.Սարգսյանի վարած քաղաքականությանը և հավաստիացնում է,որ սատար կկանգնի նրա ցանկացած որոշմանը:
Որոշվեց ակտիվացնել ՀՀԿ սկզբնական կազմակերպությունների աշխատանքները շարքային հանրապետականների, երիտասարդության և կանանց շրջանում, ՀՀԿ-ի շարքերը համալրել խոստումնալից, երիտասարդ կադրերով, ակտիվ մասնակցություն ցուցաբերել Ցեղասպանության 100-ամյա տարելիցին կազմակերպվող միջոցառումներին: