Լուրեր
Տեղի է ունեցել Մասիսի շ/կ-ի հերթական նիստը
18.02.2015
Փետրվարի 18-ին հրավիրվել է Մասիսի շ/կ-ի հերթական նիստը, որին մասնակցում են տ/կ-ի նախագահ ` տիկին Կ. Պողոսյանը, տ/կ-ի նախագահի տեղակալներ` Գ. Բեկլարյանը և Ս. Մինասյանը: Մասիսի շ/կ-ի 28 անդամներից նիստին մասնակցում են 26-ը: Օրակարգում հետևյալ հարցերն են.
1. ՀՀԿ Մասիսի շրջանային կազմակերպության խորհուրդի հաշվետվությունը հաշվետու ժամանակաշրջանի համար 2014թ.:
2. Պատվոգրերի և շնորհակալագրերի հանձնում:
3. 2015թ.-ի ծրագրեր, ածխատանքներ, անդամգրում:
2015թ.-ին Մասիսի շ/կ ունի 25 սկզբնական կազմակերպություն` 3827 ՀՀԿ անդամներով, 28 խորհուրդի անդամներով: 2014թ.-ին 8 համայքներում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմիների ընտրություն, որտեղ հաղթեցին հանրապետականները, պահպանելով իրենց տեղերը: Կազմակերպվել են մի շարք միջոցառումներ և սպորտային մրցույթներ, որտեղ ՀՀ նախագահի կողմից ստացել ենք մեդալներ և շնորհակալագրեր: Նիստի ժամանակ քննարկվեցին բազմաթիվ հարցեր, ինչպես նաև երկրի լարվածության մասին, որտեղ Կ. Պողոսյանի վստահեցրեց` ամեն ինչ չսպասվածից էլ լավ է լինելու: Մենք հավատում և վստահում ենք մեր երկրի նախագահին, նա կանգնած է ամեն մի հայի կողքին: