Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության Էջմիածնի շրջանային կազմկերպության ժողովը

17.02.2015

 Էջմիածնի շրջանային կազմկերպության 45 անդամներից սկզբնական կազմակերպության ժողովին ներկա են 37 անդամներ ,բացակայում են 8 անդամներ:
Շրջանային կազմակերպության ժողովը վարում է կազմակերպության նախագահ Մովսես Քարտաշյանը:
Մովսես Քարտաշյանը առաջարկեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը`
1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը 2014թ. կատարված աշխատանքների մասին,
2. 2015 թ-ի աշխատանքային ծրագրի հաստատում,
3. Այլ հարցեր:
Կազմակերպության ժողովի անդամները միաձայն հաստատեցին սզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Առաջին հարցի շրջանակներում Էջմիածնի շ/կ ամդամները Էջմիածնի շրջանային կազմկերպության 2014 թ-ին կատարված աշխատանքները գնահատեցին բավարար:
Երկրորդ հարցի շրջանակներում Մովսես Քարտաշյանը սկզբնական կազմակերպության ժողովի անդամներին ներկայացրեց 2015 թ-ի աշխատանքային ծրագիրը: Ժողովի անդամները միաձայն հաստատեցին 2015 թ-ի աշխատանքային ծրագիրը:
Երրորդ հարցի շրջանակներում Կազմակերպության անդամների խնդրանքով ելույթ ունեցավ Մ. Քարտաշյանը ով ներկայացրեց երկրում տեղի ունեցող ներքաղաքական հարցերը:
Մ. Քարտաշյանը խնդրեց նաև տեղերում ակտիվորեն զբաղվել հայոց ցեղասպանության հիշատակի 100 ամյա միջոցառումների կազմակերպական աշխատանքներին:
Երրորդ հարցի շրջանակներում ելույթ ունեցան նաև մի շարք անդամներ,  ովքեր նշեցին որ ավելի քան կարևոր է Էջմիածնի շրջանային կազմկերպության գրասենյակի հարցի կրկին անգամ բարձրացումը համապատասխան ատյաններում :
Էջմիածնի շ/կ ամդամները միաձայն որոշեցին գրասենյակի հարցը կրկին բարձրացնել Արմավիրի տարածքային խորհրդում:

← Վերադառնալ ցուցակին