Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Վայոց ձորի տարածքային կազմակերպության Եղեգնաձորի շրջանային խորհրդի նիստը
17.02.2015
Սույն թվականի փետրվարի 17-ին տեղի ունեցավ ՀՀԿ Վայոց ձորի տարածքային կազմակերպության Եղեգնաձորի շրջանային խորհրդի նիստը: Նիստին ներկա էին նաև ՀՀԿ Վայոց ձորի տարածքային կազմակերպության նախագահ Սամվել Թարվերդյանը և Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Օրակարգում ընդգրկված են եղել.
1. Սկզբնական կազմակերպությունների մեկ տարվա կատարած աշխատանքների հաշվետվությունների մասին:
2. Ընթացիկ հարցեր:
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ ելույթով հանդես եկավ Շ/Կ նախագահ Մ. Սարդարյանը` ամփոփելով հունվարի 19-ից փետրվարի 10-ը տեղի ունեցած Ս/Կ- ների հաշվետու ժողովները: Մ. Սարդարյանը նշեց սկզբնական կազմակերպությունների 2014թ. ծրագրի համապատասխան կատարած աշխատանքները և կազմակերպած միջոցառումները:
Շրջանային խորհուրդը սկզբնական կազմակերպությունների կատարած աշխատանքները գնահատեց բավարար:
Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ ելույթներով հանդես եկան ՀՀԿ Վայոց ձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Սամվել Թարվերդյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Նրանք ներկայացրեցին ներքաղաքական իրավիճակը հանրապետությունում, հորդորեցին սկզբնական կազմակերպությունների նախագահներին ավելի ակտիվ աշխատանքներ տանել բնակչության շրջանում:
Խորհրդի նիստի մասնակիցները հավանություն տվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցրած ելույթին, այն համարելով տեղին ու ժամանակին: