Լուրեր

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀԿ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՇԿ ՀԱՇՎԵՏՈՒ ՆԻՍՏԸ

17.02.2015

 Կոտայքի մարզում մեկնարկել են ՀՀԿ շրջանային կազմակերպությունների հաշվետու նիստերը: Ս/թ փետրվարի 17-ին, ըստ նախապես հաստատված ժամանակացույցի, տեղի է ունեցել ՀՀԿ Չարենցավանի շրջանային կազմակերպության խորհրդի հաշվետու նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցել են ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ա. Հարությունյանը, ՀՀԿ Չարենցավանի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Հ. Շահգալդյանը, խորհրդի անդամներ, ինչպես նաև կազմակերպության կազմում ներառված համապատասխան հանձնախմբերի ղեկավարները:
Հաշվետու նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում ներկայացվել է ՀՀԿ Չարենցավանի շրջանային կազմակերպության կողմից 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը, որը խորհրդի անդմաների կողմից գնահատվել է դրական:
Այնուհետեև անդրադարձ է կատարվել շրջանային կազմակերպության 2015 թվականի աշխատանքային ծրագրին, որը ևս արժանացել է խորհրդի անդամների հավանությանը:
Խորհրդի նիստի ընթացքում ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության նախագահ Ա. Հարությունյանը կուսակիցների հետ համատեղ քննարկել է ինչպես կազմակերպության գործունեությանն, այնպես էլ ներկայումս հանրային կարևորության ունեցող մի շարք արդիական հարցեր:
Նիստի ավարտին ՀՀԿ Կոտայքի տարածքային երիտասարդական կազմակերպության նախագահ Ա. Օհանյանը ներկայացրել է տարվա ընթացքում երիտասարդության շրջանում նախատեսվող միջոցառումների հիմնական ուղղությունները, ինչպես նաև անդրադարձել այդ աշխատանքներին առավել ակտիվություն հաղորդելուն միտված մարզային նախաձեռնություններին:

← Վերադառնալ ցուցակին