Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Ճամբարակի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը

17.02.2015

 2015թ. - ի փետրվարի 18 - ին տեղի ունեցավ ՀՀԿ Ճամբարակի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը: Նիստին մասնակցում էին շրջանային կազմակերպության խորհրդի 17 անդամներից 15 – ը: Նիստը վարում էր շրջանային կազմակերպության խորհրդի նախագահի տեղակալ Ռիտա Հովհաննիսյանը: Նա առաջարկեց շրջանային կազմակերպության խորհրդի նիստի հետևյալ օրակարգը.
1 .ՀՀԿ Ճամբարակի շրջանային կազմակերպության խորհրդի կողմից 2014թ. - ի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը,
2. Ընթացիկ հարցեր:
ՀՀԿ շրջանային կազմակերպության խորհրդի անդամ Վ. Սահակյանն առաջարկեց հաստատել վերոնշյալ օրակարգը: Խորհրդի նիստի մասնակիցները միաձայն կողմ քվեարկեցին առաջարկությանը:
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ Ռ. Հովհաննիսյանը: Նա ներկայացրեց ՀՀԿ շրջանային կազմակերպության խորհրդի 2014թ. -ի ընթացքում կատարած աշխատանքները: Զեկուցողը նշեց, որ 2014թ.-ի ընթացքում կազմակերպվել և անց են կացվել աշխատանքային պլանով նախատեսված բոլոր աշխատանքները:
2014թ. - ի ընթացքում կատարված աշխատանքը առաջարկվեց գնահատել բավարար:
Օրակարգի 2 - րդ հարցի շրջանակներում քննարկեցին սկզբնական կազմակերպությունների աշխատանքներն ակտիվացնելու, ՀՀԿ - ի շարքերը համալրելու բացառապես գրագետ, քաղաքանապես պատրաստ, արդի ժամանակաշրջանում առկա մարտահրավերները գիտակցող երիտասարդներով:

← Վերադառնալ ցուցակին