Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Արագածի շ/կ խորհրդի նիստը

14.02.2015

Տեղի ունեցավ ՀՀԿ Արագածի շրջանային կազմակերպության  խորհրդի նիստը:
Նիստին մասնակցում էին խորհրդի 21 անդամներից 19-ը: Հրավիրված էին նաև 6 ՀՀԿ անդամ համայնքի ղեկավարներ:
Օրակարգում ընդգրկված էր 2-հարց:

  1. 2014թ ՀՀԿ Արագածի շ/կ սկզբնական կազմակերպությունների տարեկան հաշվետվությունների ամփոփում:
  2. Ներքաղաքական իրավիճակը ՀՀ-ում:

Օրակարգը հաստատվեց միաձայն:
Օրակարգի առաջին հարցի շուրջ սկզբնական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրեցին ս/կ նիստերի տարեկան հաշվետվությունները և տեղերից եկած առաջարկները: 2014թ. ՀՀԿ Արագածի շ/կ սկզբնական կազմակերպությունների տարեկան հաշվետվությունը ամփոփեց ՀՀԿ Արագածի շ/կ խորհրդի նախագահ`Գասպար Գասպարյանը,որը գնահատվեց բավարար:
Օրակարգի 2 հարցի շուրջ քննարկվեցին ներքաղաքական իրավիճակը ՀՀ-ում: ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ Արագածի շ/կ խորհրդի նախագահ`Գասպար Գասպարյանը ներկայացրեց 12.02.15թ. ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ՀՀԿ նախագահի ելույթը,որը հավանության արժանացավ բոլորի կողմից:Եղան տարբեր քնարկումներ ՀՀԿ նախագահի ելույթի վերաբերյալ ,և բոլորը միաձայն հաստատեցին ,որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չարիք է մեր երկրի համար:

← Վերադառնալ ցուցակին