Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը

12.02.2015

Տեղի է ունեցել ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը, որին մասնակցում էին 41 խորհրդի անդամներ
ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Փ. Կարապետյան խորհրդի անդամների քննարկմանը ներկայացրեց օրակարգը. 1.ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության խորհրդի հաշվետվություն:
2. 2015թ.-ի Տիմ ընտրություների մասին:
3.Նոր անդամների ընդունելություն:
Նիստի մասնակիցները միաձայն կողմ քվեարկեցին և հաստատեցին նիստի օրակարգը:
Օրակարգի առաջին հաշվետվությունը՝ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության խորհրդի հաշվետվությունը, ներկայացրեց ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ տիկին Կարապետյանը, ով խորհրդի անդամներին հայտնեց, որ շրջանային կազմակերպության 38 սկզբնական կազմակերպություններում այժմ գրանցված են 4479 անդամներ: Հաշվետու ժամանակաշրջանում կատարվել են անդամների վերագրանցում և բազայի թարմացում:
Շրջանային կազմակերպության սկզբնական կազմակերպություններում ժողովները անցկացվել են ժողովների անցկացման գրաֆիկի համաձայն, որոշ սկզբնական կազմակերպություններում ընտրվել են նոր նախագահներ, խորհուրդը լսել և քննարկել է սկզբնական կազմակերպություններում հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները:
ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության խորհուրդը, ամփոփելով հաշվետու ժամանակահատվածը, իր համար արձանագրել է հետևյալ իրողությունները և կանխորոշել անելիքները` 2015 և հետագա տարիները պետք է դառնան նոր ծրագրերի, տնտեսության բոլոր ճյուղերի և հատկապես` գյուղատնտեսության զարգացման համար նոր ու կոնկրետ զարգացման ծրագրերի իրականացման ժամանակաշրջան:
2015թ.-ի Տիմ ընտրություների մասին զեկուցեց կրկին Փ. Կաապետյանը : Տիկին Կարապետյանը խորհրդի անդամներին հայտնեց, որ սյուն թվականի մարտի 15-ին շրջանային կազմակերպության Հայկավան, Նալբանդյան, Նոր Արմավիր, Ջրաշեն գյուղական համայնքներում և Արմավիր քաղաքում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ:
Հայկավան և Նալբանդյան համայնքներում, մարզային խորհրդի որոշմամբ, կուսակցությունը առաջադրել է իր թեկնածուներին: Խորհրդին առաջարկվեց աջակցել առաջադրված թեկնածուներին:
ՀՀԿ Արմավիրի մարզային խորհրդին ներկայացնել առաջարկություն՝ Արմավիր քաղաքում և այն համայնքներում որտեղ կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներ չկան, որևէ թեկնածուի չաջակցելու, այլ ՀՀԿ-ի կողմից նշանակված ՏԸՀ անդամների և ակտիվի ողջ ռեսուրսների միջոցով թափանցիկ ընտրություններ ապահովելու մասին:
Նոր անդամների ընդունելության մասին Կարապետյանը հայտնեց, որ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության սկզբնական կազմակերպություններ են դիմել քաղաքացիներ ՀՀԿ շարքերը ընդունվելու կապակցությամբ:
Սկզբնական կազմակերպությունների նախագահների կողմից ներկայացված անձանց  ընդունել ՀՀԿ շարքերը:

 

← Վերադառնալ ցուցակին