Լուրեր

Վարչապետն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին

09.02.2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Կառուցապատող ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են շինարարական աշխատանքների ընթացքը, բնակիչներին բնակարանների կամ գումարի տեսքով փոխհատուցելու, փաստաթղթային խնդիրների լուծման հստակ ժամանակացույցը:
Վարչապետ Աբրահամյանը վստահեցրել է բնակիչներին, որ նրանց հուզող խնդիրները գտնվում են իր մշտական ուշադրության կենտրոնում: Օտարված բնակելի տարածքների քաղաքացիները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին՝ իրենց խնդիրներին հետամուտ լինելու և տարբեր հարցերում օժանդակություն ցուցաբարելու համար: 

← Վերադառնալ ցուցակին