Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության թիվ 20 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը
19.01.2015
Սույն թվականի հունվարի 19-ին տեղի է ունեցել ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության թիվ 20 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը:
Օրակարգի թեման եղել է.
1.Սկզբնական կազմակերպությունների հաշվետվությունը 2014 թվականին կատարված աշխատանքների մասին.
2. 2015 թ. գործունեության ծրագրի մասին
3. Այլ հարցեր
Մինչ օրակարգին անցնելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը:
Սկ նախագահ Գեորգի Գաբրիելյանի համառոտ ներկայացրած 2014թ սկ գործունեությունը, բնակչության հետ տարվող աշխատանքները գնահատվեց բավարար:
Այլ հարցերի շրջանակներում ծավալվեց սուր քննարկումներ, եղան առաջարկություններ:
Սկզբնական կազմակերպության ժողովը հանդես եկավ դատապարտող հայտարարությամբ Գյումրիում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ, և կոչով դիմեց ՀՀԿ ղեկավարությանը՝ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր հետագայում նման դեպքերը բացառելու համար