Լուրեր
ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԵԽԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ
16.01.2015
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների:
Հանդիպմանը քննարկվել են հայ-չեխական միջպետական հարաբերությունների օրակարգին և տարբեր ոլորտներում ձևավորված համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Հյուրի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու խնդիրները, տարածաշրջանային մարտահրավերները: