Լուրեր

ՀՀԿ ԵԿ-ն իր զորակցությունն է հայտնում զոհերի ընտանիքներին

10.01.2015

 Հունվարի 10-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը լուռ ակցիա էր կազմակերպել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ:
ՀՀԿ երիտթևի անդամները ծաղիկներ և մոմեր դրեցին դեսպանատան դիմաց` հունվարի 7-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակին:
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը նշեց. «Մեծ ցավ եմ ապրում աննախադեպ ահաբեկչության՝ ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի վրա հարձակման և անմեղ զոհերի համար։
Տեղի ունեցածն ահաբեկչություն էր ընդդեմ ողջ քաղաքակիրթ աշխարհի, ուր հարգվում է խոսքի ազատությունն ու լրագրողի մասնագիտությունը։
Ահաբեկչությունը, ինչ պատճառով էլ այն լինի ,խստորեն դատապարտելի է»:
Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն իր զորակցությունն ու ցավակցությունն է հայտնում զոհերի ընտանիքներին և Ֆրանասիայի ժողովրդին:

← Վերադառնալ ցուցակին