Լուրեր

Շահագործման է հանձնվել Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեում կառուցված բազմաբնակարանը

27.12.2014

 Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեում շահագործման է հանձնվել բազմաբնակարան շենք, որի 45 բնակարաններից 29-ը հատկացվել է երկկողմանի ծնողազուրկ երեխաների, մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների, իսկ 16-ը՝ սոցիալապես անապահով հատուկ խմբերի քաղաքացիների:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկա են գտնվել շենքի բացման արարողությանը: Նորակառույցի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետին ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին: Հանդիսավոր արարողությանը մասնակից պաշտոնյաները շրջել են շենքում, ծանոթացել բնակարանների պայմաններին ու շնորհավորել բնակարանամուտը տոնող ընտանիքներին:
Զրուցելով քաղաքապետի հետ՝ բնակիչներն, օգտվելով առիթից, Տարոն Մարգարյանին են դիմել շենքի գազիֆիկացման խնդրով: Քաղաքապետը վստահեցրել է, որ համապատասխան կառույցների հետ կքննարկի բնակիչների առաջարկն ու բարձրացված խնդրին կտրվի լուծում:

← Վերադառնալ ցուցակին