Լուրեր

Քննարկվել են էներգետիկ ոլորտի զարգացման հեռանկարները

27.12.2014

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ ոլորտի խնդիրներին և զարգացման հեռանկարներին նվիրված խորհրդակցություն: Մասնավորապես, քննարկվել է ՀՀ էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով զարգացման ծրագիրը, որը մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ համատեղ: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում արծարծվել են ներկայացված ծրագրին վերաբերող մանրամասներ և հարցեր:
Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել կատարված աշխատանքը և նշել, որ ներկայացված ուսումնասիրությունն օգտակար կլինի էներգետիկ ոլորտի զարգացման հետագա քայլերի մշակման համար:

← Վերադառնալ ցուցակին