Լուրեր

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՀԿ 12-ՐԴ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՓԱԿՄԱՆԸ

06.12.2014

 ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մասնակցել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) 12-րդ ավանդական խաղերի ծրագրով արագ շախմատի մրցաշարի փակման արարողությանը: Մրցաշարին մասնակցել են ՀՀԿ տարածքային կազմակերպության թիմերը: Թիմային և անհատական հաշվարկով կայացած մրցաշարի հաղթողներին և մրցանակային տեղ գրաված թիմերին Սերժ Սարգսյանը հանձնել է գավաթ, պատվոգրեր ու հուշամեդալներ:

 

← Վերադառնալ ցուցակին