Լուրեր
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ ԶԴԻՍԼԱՎ ՌԱՉԻՆՍԿՈՒՆ
28.11.2014
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Ռաչինսկուն պաշտոնավարման անցած ավելի քան չորս տարիների ընթացքում հայ-լեհական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Երկուստեք նշվել է, որ Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ կապերը դինամիկ զարգանում են՝ վերջին տարիներին կայացած նախագահական փոխայցերը, արտաքին գերատեսչությունների միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացումը նպաստել են նաև միջխորհրդարանական, տնտեսական, մշակութային և գիտակրթական կապերի խորացմանը, ինչպես նաև միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության սերտացմանը: