Լուրեր
Արաբկիրի տարածքային կազմակերպություն
27.11.2014
Արաբկիրի տարածքային կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովը սույն թվականի նոյեմբերի 27-ին ժամը 17:00-ին կազմակերպեց սեմինար Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության թեմայով: Սեմինարին մասնակցում էին ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության շուրջ 70 անդամ: Սեմինարը վարում էր ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Համլետ Զաքարյանը:
Զեկուցումով հանդես եկավ ՀՀ կառավարության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: