Լուրեր
Հարգանքի տուրք` Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին
03.11.2014

Նոյեմբերի 3-ին լրանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, ազգային-քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի մահվան 16-րդ տարելիցը: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, ինչպես նաև մի շարք այլ կուսակցական ու մարտական ընկերների եւ Աշոտ Նավասարդյանի հարազատների հետ այցելել է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին: