Լուրեր

Տեղի ունեցավ «Կուսակցություններ և գաղափարախոսություններ» խորագիրը կրող միջոցառումը

29.10.2014

 Այսօր ՀՀԿ Կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպությունում տեղի ունեցավ «Կուսակցություններ և գաղափարախոսություններ» խորագիրը կրող միջոցառումը: Միջոցառումն համատեղ կազմակերպել էին ՀՀԿ Կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական և քաղաքական հանձնաժողովները:
Զեկույցներն բազմաբովանդակ էին ու հետաքրքիր:
Միջոցառման ժամանակ կուսակցականները ծանոթացան գաղափարախոսությունների տեսակներին և կուսակցական համակարգերին, քաղաքական հոսանքներին և կուսակցությունների օրենսդրական կարգավորմանը:
Քաղաքական հանձնաժողովի նախագահ Սմբատ Ղահրամանյանն ու գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Եվա Գրիգորյանն էլ հույս հայտնեցին, որ այսօրինակ միջոցառումները կլինեն շարունակական:
Միջոցառման ավարտին ՀՀԿ ԵԿ կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպության նախագահ Միքայել Սահակյանը նշեց, որ նմանատիպ բովանդակությամբ միջոցառումները էլ ավելի կպատրաստեն կրտսեր կուսակիցներին և հնարավորություն կտան նրանց ավելի մոտիկից ծանոթանալ քաղաքական գործընթացներին:
ՀՀԿ ԵԿ գաղափարաքարոզչական հանձնաժողովի փոխնախագահ Գարեգին Պետրոսյանն էլ կոչ արեց մյուս տարածքայիններին հետևել Կենտրոնի օրինակին և կազմակերպել այսպիսի հետաքրքիր ու օգտակար միջոցառումներ:

← Վերադառնալ ցուցակին