Լուրեր
Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում Գյումրիում
09.10.2014

Սույն թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀԿ «Գյումրի-2» շրջանային կազմակերպության կանանց խորհրդի կողմից Գյումրու Վ. Աճեմյանի անվ. դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում:
Միջոցառմանը հրավիրված էին ՀՀԿ մարզային և շրջանային կառույցների անդամներ և կրթական հաստատությունների մանկավարժներ:
ՀՀԿ «Գյումրի-2» ՇԿ խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ողջույնի խոսք հղեց ներկաներին և պատվոգրեր հանձնեց վաստակաշատ մանկավարժներին: Այնուհետև տեղի ունեցավ «Մեսրոպ Մաշտոց» ներկայացման բեմականացումը: