Լուրեր

Հանդիպում խորհրդարանում

19.09.2014

Սեպտեմբերի 19-ին Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը եւ խմբի անդամները հանդիպեցին Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի հետ:

Հանդիպման ընթացքում կարեւորվեց միջխորհրդարանական կապերի ընդլայնումը եւ փոխադարձ այցեր կազմակերպելու անհրաժեշտությունը՝ որպես բարեկամական հարաբերությունները ամրապնդելու եւ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու կարեւոր նախապայման: Կողմերը համոզմունք հայտնեցին, որ պետք է պահպանել եւ խորացնել երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ շփումների տեմպերը:

Բարեկամական խմբի անդամները բարձր գնահատեցին պարոն Աբգարովիչի այցելությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ կարեւորելով նման այցերի միջոցով Արցախը ճանաչելու եւ Լեհաստանում օբյեկտիվ տեղեկություններ ներկայացնելու հանգամանքը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
 

← Վերադառնալ ցուցակին