Լուրեր

Հայաստանի վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Իրանի նախագահի առաջին տեղակալին

11.08.2014

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Թեհրանի օդանավակայանում մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով բազմաթիվ մարդկային կորուստների կապակցությամբ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ օգոստոսի 10-ին Թեհրանի օդանավակայանում տեղի ունեցած մարդատար ինքնաթիռի ողբերգական կործանման հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ:
Մենք կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի վիշտը և մեր կարեկցանքն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին
», - նշված է ՀՀ վարչապետի ցավակցական ուղերձում:

← Վերադառնալ ցուցակին