Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն անակնկալ այցով եղել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապարտեզներում

18.07.2014

 Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անակնկալ այցով եղել է նաև վարչական շրջանի թիվ 156 և 158 մանկապարտեզներում: Քաղաքապետը շրջել է խմբասենյակներով, ծանոթացել փոքրիկների դաստիարակության ու խնամքի համար ստեղծված պայմաններին: Օգտվելով առիթից, մանկապարտեզների աշխատակիցները շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին՝ ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար, ընդգծելով, որ վերջին տարիներին նախակրթարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերն իսկապես բազմաբնույթ են ու ծավալուն: Քաղաքապետն էլ իր հերթին վստահեցրել է, որ մանկապարտեզներում իրականացվող հիմնանորոգման ու անհրաժեշտ գույքով ապահովման ծրագրերը լինելու են շարունակական: Տարոն Մարգարյանը զրուցել է նաև խոհարարների հետ, ծանոթացել փոքրիկների սննդակարգին: Առանձնակի կարևորելով մանկապարտեզներում սննդի կազմակերպումը՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս խստորեն հանձնարարել է պահպանել սննդի որակի բոլոր չափորոշիչներն ու ինչպես կարգն է՝ գործընթացին մասնակից դարձնել նաև ծնողներին: Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի անվտանգության, սննդակարգի, սանիտարահիգիենիկ պայմանների, երեխաների հաճախելիության, ինչպես նաև ուսումնադաստիարակչական աշխատանքների որակն ուսումնասիրելու նպատակով վարչական շրջանների ղեկավարների ու ոլորտի պատասխանատուների կողմից պարբերաբար ստուգայցեր են իրականացվում:

← Վերադառնալ ցուցակին