Լուրեր

Տարոն Մարգարյանն այցելել է երևանաբնակ ժամկետային զինծառայողներին

12.07.2014

 Երևանի քաղաքապետՏարոն Մարգարյանը Արցախ կատարած պաշտոնական այցի ժամանակ Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին այցելել է ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկը և հանդիպել երևանաբնակ ժամկետային զինծառայողներին: Զրուցելով նրանց հետ՝ Տարոն Մարգարյանը նախ նկատել է, որ հարազատ տնից հարյուրավոր կիլոմետրեր հեռու հայրենիքի սահմանների պաշտպանությունը պատասխանատու և կարևոր առաքելություն է ու վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստ է օգնելու և աջակցելու երևանաբնակ զինծառայողներին՝ իրենց ծառայությունը պատվով անցկացնելու հարցում. «Ընդհանրապես, մեզանից յուրաքանչյուրի համար բանակի դերն ու նշանակությունը անչափ կարևոր է ու նաև այսպիսի նախաձեռնություններով է, որ մենք մեր հատուկ վերաբերմունքն ենք արտահայտում թե՛ մեր բանակի, թե՛ մեր զինվորների, և թե՛ նաև նրանց ծնողների հանդեպ»,- նշել է քաղաքապետը: Զինվորներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին՝ մշտական ուշադրության և աջակցության, այդ թվում նաև իրենց ծնողների հետ հենց ծառայության վայրում պարբերաբար հանդիպում ունենալու հնարավորություն ընձեռելու համար: Նրանք նաև վստահեցրել են քաղաքապետին, որ մեծ հպարտությամբ ու պատասխանատվությամբ են պաշտպանում հայրենիքի սահմանները:
Այցելության ընթացքում զինծառայողները հնարավորություն են ստացել զրուցելու նաև իրենց երևանյան բնակության վայրերը ներկայացնող վարչական շրջանների ղեկավարների հետ՝ արտահայտնելով ծառայության տպավորությունները և շնորհակալություն են հայտնել հոգատար վերաբերմունքի համար:
Բարի ծառայություն մաղթելով զինվորներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ զինծառայողներին խրախուսելու Երևանի քաղաքապետարանի բոլոր ծրագրերը լինելու են շարունակական:

← Վերադառնալ ցուցակին